Որոնում
Առասպելների
Դետեկտոր

Առաջիկա առասպելներ

Լրատվամիջոցներ - 14 Սեպտ 2015

Ինչպես են ռուսական լրատվամիջոցները ստեղծում առասպելներ 

Նատալիա Անթելավա

2005 թվականի ապրիլին, այն բանից հետո, երբ Վրադիմիր Պուտինը ազգային հեռուստուտեսության եթերով Խորհրդային Միության փլուզումը գնահատեց որպես քսաներորդ դարի խոշոր աշխարհաքաղաքական աղետ, ստեղծվեց հեռուստատեսային կայան, որն ամբողջ աշխարհին պետք է հավաստիացներ Վլադիմիր Պուտինի ասածի ճշմարտության մեջ: Վերջին տասը տարվա ընթացքում Russia Today, այսօր հայտնի որպես RT, սիրողական ալիքը ձևավորվեց որպես կատարելագործված և արդյունավետ ցանց: Ցանցը ներառնում է գրասենյակներ ամբողջ աշխարհի մասշտաբով, 300 միլիոն դոլարանոց բյուջե և անգլերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով ալիքներ, որոնք ակտիվորեն աշխատում են, որպեսզի իրենց բազմաթիվ և միշտ պատրաստ լսարանին հաղորդեն արևմտյան լիբերալիզմից բխող անխուսափելի չարությունների մասին:

Այսօր RTիրենից ներկայացնում է միայն և միայն Կրեմլի վիթխարի քարոզչական մեքենայի մաս: Քարոզչական մեքենան բաղկացած է տասնյակ հեռուստատեսային կայաններից, նորաստեղծ «Սպուտնիկ» գործակալությունից և հարյուրավոր գնված տրոլերից, որոնք ուղղորդում են սոցիալական լրատվամիջոցներում գոյություն ունեցող բանավեճերը [1]: Մի փոքր առաջ, հարցական նշանի տակ դրվեց Ռուսաստանի մուլտիմիլիոնդոլարանոց քարոզչական ձգտումների հաջողությունը, երբ Pew Center-ի կողմից անցկացված գլոբալային հարցման արդյունքում, ութ տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանն ունեցավ հավանության ամենացածր վարկանիշը, ինչը մինչ այդ ստացածների շրջանում դժգոհության ամենաբարձր վարկանիշն էր:

Չնայած դրան, Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության տարածքում քաղաքական դիսկուրսը փոխելու և բնակչության մեծ մասի մոտ Արևմուտքի նկատմամբ հակասական տրամադրություն ստեղծելու տեսակետից Կրեմլի ռազմավարությունը հայտնվեց բավականին հաջողական: Բազմաքանակ հարցումների համաձայն, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնակչության շրջանում Եվրամիության և ԱՄՆ-ի առաջնորդների նկատմամբ դժգոհությունը կրկնապատկվեց: Ըստ Gallup-ի կողմից անցկացված վերջին հարցման, Ղազախստանում, Բելոռուսում, Ղրղստանում և Տաջիկստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից և Գերմանիայից դժգոհության վարկանիշը 2014թվականի ցուցանիշների շրջանում հասավ ամենաբարձր նիշին:

Անսովոր աճեց հակաարևմտյան տրամադրվածությունը ավանդականորեն արևմտամետ Վրաստանում: Երկրում, որտեղ ռուսական ալիքները դիտում է բնակչության միայն փոքր մասը, բազմացան վրացալեզու լրատվամիջոցները, որոնք հաղորդում են ռուսական հեռուստատեսության կողմից ստեղծված առասպելները: «Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի» կողմից անցկացված վերջին հետազոտության համաձայն, հակաարևմտյան լրատվամիջոցների գերիշխող թեման միասեռականության և մանկապղծության «ազատականացումը» և Արևմուտքի կողմից արմատավորված այլասերված կյանքի կարգն է: Բազում լրատվամիջոցներ Արևմուտքը ներկայացնում են որպես «օրթոդոքսային քրիստոնեության» և ավանդական արժեքների դեմ պայքարողների:

Վերը թվարկածներից ոչ մի առասպել չի հիմնվում իրատեսական փաստերի վրա: Վերլուծաբանները համաձայնում են, որ Ռուսաստանը ինչպես Ղրիմի անեքսիայի հետ միասին թողեց ներքին և միջազգային իրավունքի ոլորտը, այնպես էլ դրա նմանությամբ, ռուսական հեռուստատեսությունը դուրս եկավ ժուռնալիստիկական իրատեսությունից: Կրեմլի հակա-արևմտյան և հակա-լիբերալային մեսիջները տարածելու նպատակով ռուսական ալիքները կիրառում են պարզ, սակայն փոխարենը բավականին արդյունավետ մեթոդը՝ խաբեությունները:

Ուկրաինան վճարեց և մինչև օրս վճարում է այս խաբեությունների ամենածանր գինը: Առասպելները, որոնք ստեղծվեցին Կրեմլի ճարպիկ, մուլտիմիլիարդանոց քարոզչական մեքենայի կողմից, Ուկրաինայում զարգացած հակամարտությանը բացահայտորեն օժանդակող համեմատաբար ավելի մեծ գործոն են, քան ցանկացած տեսակի ռազմական օգնությունը, որով Մոսկվան ապահովում էր Ղրիմում իր աջակիցներին և Արևելյան Ուկրաինայում՝ անջատողականներին:

Առասպելները հետևում են պարզ նկարագրություններին. Ուկրաինայում ռուսալեզու բնակչությունը գտնվում է Կիևի կառավարության հարկադրանքի ներքո, որը կազմված է Ամերիկայի և Եվրամիության կողմից թիկունքն ամրացրած նեո-նացիստներից: Նրանք քայքայում են սլովակյան ավանդությունները և ինքնությունը (ինքը՝ Պուտինը ռուսական լրատվամիջոցների կողմից պատկերված է որպես աշխարհում ավանդականության ամենաառաջին պաշտպան, իսկ Դոնեցկի համար պայքարը համեմատված է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադի պաշարման հետ): Նման նկարագրությունը ռուսական լրատվամիջոցներում կրկնվում է ոչ միայն լրատվական թողարկումներում, այլև հանրահայտ թոք-շոուներում և վավերագրական ֆիլմերում, որոնք ետխորհրդային տարածքում դիտում են միլիոնավոր մարդիկ: Նշված լրատվամիջոցների կողմից հաղորդված ռեպորտաժները բավականին տպավորիչ են: Դրանք երբեք չեն ձգտում մեկ որևէ կոնկրետ կարծիք արմատավորել, այլ ընդհակառակն, սյուժեները այնպես են կառուցված, որ դիտողին ստիպում են կատարել «ազնիվ բարոյականության» ընտրություն չարի և բարու միջև:

Արևելյան Ուկրաինայում ընթացող հակամարտությունը ռուսական լրատվամիջոցները լուսաբանում են ծայրաստիճան հուզումնալից, ինչը հայտնվեց բավականին արդյունավետ: Իմ սեփական փորձին եթե հենվենք, Արևելյան Ուկրաինայում Բի-բի-սիի համար իմ աշխատանքի ժամանակ, ինձ շատ էին հանդիպում այնպիսիները, ովքեր անկեղծորեն հավատում էին, որ ուկրաինական կառավարության նպատակը ռուսալեզու բնակչության ոչնչացումն է և բռնի միասեռ ամուսնությունը: Որքան էլ անհեթեթություն չհամարվեն նման տրամադրությունները, ճիշտ նրանք շատերին հրահրեցին դեպի հակակիևյան բողոքներ, ինչը վերջին հաշվով գործը հասցրեց մինչև Արևելյան Ուկրաինայի հակամարտություն: Պատերազմն իր հերթին դրեց խաբեությունների նոր ցանցի հիմքը: Անկասկած է, որ քարոզչություն կիրառում են հակամարտության երկու կողմերն էլ, սակայն Ուկրաինայի չկազմակերպված քարոզչությունը ոչ մի կերպ չի կարող մրցակցել Ռուսաստանի հարուստ և լավ կազմակերպված ապալրատվական մեքենայի հետ:

Արևելյան Ուկրաինայում, Կրեմլի քարոզչական մեքենայից այն կողմ աշխատող լրագրողները ապրում են զուգահեռ ոչիրատեսական աշխարհում, որտեղ հեռուստատեսությամբ հաղորդված տեղեկությունները գոյություն ունեցող իրականությանը պարզապես չեն համընկնում: Որքան ավելի պարզունակ է հորինված սուտը, այնքան ավելի մեծ էֆֆեկտ է հետևում դրան: Դրա ցավալի օրինակներից մեկը կարող է լինել այն դեպքը, երբ Ռուսաստանի «Առաջին ալիքով» հաղորդվեց սյուժե, որտեղ մի տիկնոջ հայտարարությամբ, ուկրաինացի զինվորները սլավոն փոքր տղայի խաչ բարձրացրին: «Նրանք երեք տարեկան կիսատաբատով և մայկայով երեխային հայտարարությունների ցուցատախտակի վրա խաչեցին, ինչպես Հիսուսին են խաչել: Դրանից հետո նրա մորը կապեցին տանկին և հրապարակի վրա երեք շրջան կատարեցին»: Ի վերջո, «Առաջին ալիքը» խոստովանեց, որ լրագրողը չունի ոչ մի ապացույց պատմության վավերականությունը հաստատելու համար, սակայն ալիքը չճշգրտված լրատվություն տարածելու համար պաշտոնական ներողություն չխնդրեց: Այն հեռուստադիտողների մեծամասնությունը, ովքեր այս սյուժեն դիտեցին, երբեք կասկած չեն մտցնի դրա վավերականության մեջ և այն ատելությունը, որը առաջացրեց ռեպորտաժը, երբեք չի մարվի:

2015 թվականի ապրիլին, Բի-բի-սիի համար Արևելյան Ուկրաինա կատարած իմ վերջին ուղևորության ժամանակ, տեղական սուպերմարկետում ականջալուր դարձա երկու տիկնանց զրույցին: Զրույցը վերաբերում էր Դոնեցկում ուկրաինացիների կողմից կատարված հրետանային կրակակոծութան հետևանքով զոհված տասը տարեկան աղջկան: Տիկնայք սարսափած էին աղջկա մահով և Կիևի կառավարությանը անդրադառնում էին «ֆաշիստական խունտա» տերմինով: Իրականում պարզվեց, որ գրեթե բոլոր ռուսական ալիքները, որոնք Կիևի կառավարությանը հիշատակում էին այս տերմինով, հաղորդեցին սյուժե աղջկա մասին: Իմ նկարահանող խումբը հայտնաբերեց լրատվության բնագրային աղբյուրը, ինչը հասցրեց մինչև Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության, այսպես կոչված, պաշտպանության նախաարարության խոսնակ Էդուարդ Դասուրինի մոտ: Պարոն Դասուրինը հաստատեց, որ երեխան իրավամբ զոհվել է, սակայն հրաժարվեց մանրամասների մասին խոսելուց: Մենք շարունակեցինք պատահածի հետազոտությունը և դիմեցինք բոլորին, ով որևէ լրատվություն կարող էր ունենալ աղջկա մասին: Ի վերջո, ռուսական հեռուստատեսության թղթակիցներից մեկը տեսախցիկի առջև հայտարարեց, որ երեխա գոյություն չունի և երբեք էլ գոյություն չի ունեցել: Իսկ նրանք հաղորդեցին սյուժե, քանզի «այդպես պետք է վարվեին»:

Անսովոր և զարմանալի է այն, որ երբ Դոնեցկի առօրյան հագեցած է իրատեսական սարսափներով, որոնց ժամանակ էլ զոհվում են իրականում գոյություն ունեցող երեխաներ, ռուսական հեռուստատեսությունը կրկին զբաղված է խաբեություններ տարածելով և ատելության միջոցով փորձում է հակամարտությունն էլ ավելի բորբոքել:

Ռուսական ալիքները սուտը օրինականացրեցին, իսկ ժուռնալիստիկայի այնպիսի հիմնարար արժեքները, ինչպիսիք են հաշվեկշիռը և ճշմարտացի հաղորդումը, կիրառում են իրենց օգտին: Այն արհեստավարժների համար, ովքեր աշխատում են Կրեմլի քարոզչական մեքենայից դուրս, ստեղծված են աննախադեպ մարտահրավերներ և արգելքներ: Արևմտյան լրագրողներին արդեն հայտնի է այն փաստը, որ անհնար է Արևելյան Ուկրաինայի թեման լուսաբանել առանց որևէ քարոզչական թեմայի ընդգրկման: Թերևս մի բան է լուսաբանել հակամարտությունը առանց երկու կողմերի մասնակցության և այլ բան՝ վարել լրատվական պատերազմն այնպես, որ ինքդ չդառնաս քարոզիչ: Նշված դիլեման Արևմտյան քաղաքական իստաբլիշմենտի մարտահրավերն է. ինչպես պետք է պաշտպանենք խոսքի ազատությունն առանց դրա սահմանափակման, երբ տեղի է ունենում այս իրավունքի չարաշահում:

Այս հարցերի պատասխանը հավանաբար Ռուսաստանից չի գա, քանզի սա այն երկիրն է, որը համարվում է լրագրողների համար ամենավտանգավոր աշխատանքային վայրը: 2012 թվականին, Վլադիմիր Պուտինի որպես նախագահ վերադառնալուց հետո, արդեն սահմանափակված լրատվական ազատությունը Ռուսաստանում էլ ավելի վատացավ: Ֆիզիկական անվտանգությունը հիմնախնդիր է ներկայացնում, իսկ լրագրողների սպանությունները արդեն դարձել են սովորական լուր: Լրագրողների պաշտպանության կոմիտեի CPJտվյալներով, 1991 թվականից սկսած Ռուսաստանում 59 լրագրող է սպանվել: Այն փոքրաթիվ անկախ լրագրողները, ովքեր համարձակվում են քննադատել կառավարությանը, մշտապես զգում են հետապնդում իշխանության կողմից՝ երկրի կոռումպացված և քաղաքականացված դատական համակարգի միջոցով:

Կրեմլի քարոզչական մեքենան սպառնալիք է ստեղծում նաև նրանց, ովքեր գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս: Այդ պատճառով ավելի ու ավելի շատ մարդ է փորձում ելք գտնել հակամարտությունից: Ոմանք արդարացնում և հենվում են հակա-քարոզչական ալիքներ ստեղծելու գաղափարին, սակայն աշխարհում, որտեղ լրատվամիջոցների բևեռացումը արդեն հասել է բարձր մակարդակի, նման գործողությունները անձամբ ժուռնալիստիկայի համար կունենան կործանիչ ազդեցություն:

Առայժմ Կրեմլի կողմից ամրացված թիկունքներով ալիքների խաբեությանը հակադրվելու ամենաարդյունավետ միջոցը հետաքննական ռեպորտաժների պատրաստումն է, որոնք կչեզոքացնեն ռուսական ալիքների կողմից հաղորդված առասպելները: Ցավոք, նմանօրինակ ժուռնալիստիկայի ապահովումը արևմտյան մեինստրիմուլային լրատվամիջոցների համար արդեն անհնար է նրանց ունեցած փոքր բյուջեի և ռեսուրսների ֆոնի վրա: Արևելյան Ուկրաինան տեսաբանում են այն թղթակիցները, ովքեր լուսաբանում են նաև հակամարտության երկու կողմերը և այդ ժամանակ առանց գիտակցելու իրենց ներդրումն են կատարում Կրեմլի օրակարգի իրականացման գործում: Օրինակ, Ղրիմի բռնակցման սկզբում շատ արևմտյան լրատվական միջոցներ թերակղզու վրա գոյություն ունեցող ռուսական զորամասերը հիշատակում էին «փոքր կանաչ խարույկներ» անունով, ինչը նշանակում էր այն բանի պասսիվ խոստովանություն, որ զորքի ճիշտ առաջացման վայրը հայտնի չէր, իսկ Մոսկվայի հաստատումն այն մասին, որ դրանք ռուս զինվորներ չեն եղել՝ օրինական է: Երկրորդ օրինակն է մինչև օրս «անջատողան» տերմինի կիրառումը արևմտյան լրատվամիջոցներում, ինչը պատերազմի բնույթը դարձնում է անորոշ է: Իսկ վերջին հաշվով արդարացնում է Կրեմլի կողմից ստեղծված երևույթների կոնստրուկցիան, որի համաձայն պատերազմը ներկայացնում է հակամարտություն Կիևի կառավարության և ներքին ապստամբողների միջև:

Ընտրված ռեպորտաժները արևմտյան լրատվամիջոցներում, Կրեմլին բռնացրեցին «փաստի վրա»: Օրինակ, այսպիսին էր «Զինվորների սելֆին» Vice News –ի ռեպորտաժը, որը հաստատեց մեկ կոնկրետ գրոհայինի ծնունդով Արևելյան Ուկրաինայից լինելը, հետաքննությունը լրագրողներին հասցրեց մինչև Ռուսաստանի այն ռազմակայանը, որտեղից էր այս գրոհայինը: Հատկանշական է նաև Billingcat – կայք-էջը, որտեղ բրիտանական լրագրող Էլիոտ Հիգինսը, բաց աղբյուրների վրա հիմնված տեղեկատվությունը հաջողությամբ կիրառում էր փաստերի վերակառուցման համար և ոչնչացնում էր Ռուսաստանի հեռուստատեսության կողմից ստեղծված առասպելները:

Ամենահայտնի օրինակ է StopFake կայք-էջը, որը լրագրողները և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները աշխատեցնում էին Կիևում: Կայք-էջը ռուսական լրատվամիջոցներում հրապարակված ոչճիշտ լրատվությունը ստուգման էր ենթարկում (StopFake նաև ստուգում և ճշգրտում էր ուկրաինական լրատվամիջոցների և քաղաքագետների հայտարարությունները): 2014 թվականի հունիսից սկսած, երբ StopFake հիմնադրվեց, կայք-էջը բացահայտեց կեղծ լուսանկարներ և տեսագրություններ, հորինված նոր լուրեր և բամբասանքներ սոցիալական լրատվամիջոցներից: Ստեղծումից երեք ամիս հետո StopFake-ի լսարանն արդեն ընդգրկում էր ամսեկան 1,5 միլիոն այցելուի: Ընթերցողների մեկ քառորդը և կայք-էջի գործունեության համար անհրաժեշտ նվիրատվությունների մեծամասնությունն էլ գալիս էր Ռուսաստանից: StopFake-ի ժողովրդականությունը ցույց է տալիս, որ ռուսական հեռուստատեսության այլընտրական լրատվական միջոցի պահանջը բավականին մեծ է: Գոյություն ունի նաև այն լրագրողների իրատեսական անհրաժեշտությունը, ովքեր կկործանեն Կրեմլի կողմից ստեղծված առասպելները:

[1]http://www.nytimes.com/2015/06/07/magazine/the-agency.html?_r=0

Ետ