Որոնում

Փաստեր Եվրոպայի մասին

Տարածքը. 10,180,000 քառակուսի կիլոմետր Բնակչությունը. 742,452,000 (2013 թվականի տվյալներ) Երկրները. Շուրջ 50 Արևմտյան մշակույթը սկիզբ է առնում Եվրոպայից, մասնավորապես, Անտիկ Հունաստանից և Անտիկ Հռոմից: 15-րդ դարից առ այսօր, Եվրոպան գլոբալ ասպարեզում խաղում է առավել կարևոր դեր: 18-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում սկսված արդյունաբերական հեղափոխությունը Արևմտյան Եվրոպայում և ողջ աշխարհում տնտեսական, մշակութային և սոցիալական արմատական փոխությունների սկիզբը դրեց: Սառը պատերազմի ժամանակաշրջանի «Երկաթե վարագույրը» Եվրոպան բաժանում էր երկու մասի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպացի լիդերները հանգեցին այն եզրակացության, որ երկրների միջև խաղաղություն հնարավոր է ապահովել միայն տնտեսական և քաղաքական ինտեգրման արդյունքում: Եվրոպական ինտեգրումը պայմանավորեց Արևմտյան Եվրոպայում Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի միության ստեղծում, ինչը 1989 թվականի հեղափոխությունից և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո տարածվեց նաև Արևելյան Եվրոպայում: Շատ եվրոպական երկրներ միավորված են Շենգենյան գոտում, որտեղ անդամ-երկրների միջև վերացած են սահմանները և չի վերահսկվում գաղթը: