Որոնում

Նախագծի մասին

Եվրատլանտյան ինտեգրման մասին հասարակության իրազեկում և Առասպելների փշրում Դոնոր. Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտ (EWMI) Ժամկետ. 1 հուլիսի 2015 – 30 ապրիլի 2016 Մեդիայի զարգացման հիմնադրամը իրականացնում է «Եվրատլանտյան ինտեգրման մասին հասարակության իրազեկում և Առասպելների փշրում» նախագիծը: Այն գործում է Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի (EWMI) քաղաքացիական հասարակության զարգացման և քաղաքացիների ընդգրկվածության նախագծի (ACCESS) շրջանակներում: Նախագծի նպատակն է աջակցել Եվրատլանտյան ինտեգրման գործընթացին Վրաստանի կառավարության տեղեկատվական ռազմավարության գնահատման և վերլուծության ճանապարհով: Բացի դրանից մեդիայում հայտնված սխալ լուրերի մասին իրականացված որակյալ հետազոտությունների և հարցումների արդյունքում բացահայտված խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային բանավեճեր: Նախագիծը Վրաստանի տարբեր տարածաշրջանների հետ մեկտեղ կենտրոնացած կլինի փոքրամասնություններով հոծ բնակեցված շրջաններում: Ինտեգրման գործընթացի մասին նրանց ճիշտ իրազեկման նպատակով, կպատրաստվեն www. eurocommunicator.ge կայք-պորտալի հայալեզու և ադրբեջանալեզու էջեր: Կշարունակվի նաև «Առասպելների հայտնաբերիչ»-ի նախապատրաստումը, ինչը կհիմնվի մեդիա մոնիթորինգի արդյունքների վրա և հասանելի կլինի վրացերեն, հայերեն և անգլերեն լեզուներով: Հետազոտությունների բաղադրիչը ներառնում է նաև Եվրատլանտյան ինտեգրման գործընթացի մասին քաղաքացիների հարցման և հետազոտության գլխավոր բացահայտումների շուրջ Վրաստանի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում, ազգային փոքրամասնություններով հոծ բնակավայրերում հրատապ թեմաներով կլոր սեղանների կազմակերպում: Կառավարության տեղեկատվական ռազմավարության մշակումը նախատեսում է պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հարցում, մեդիա մոնիթորինգի արդյունքների վերլուծություն և հանձնարարականների մշակում: